Եվրոպայի լիգա. Մխիթարյանը խփեց ՄՅՈւ-ի հաղթական գոլը

Եվրոպայի լիգա. Մխիթարյանը խփեց ՄՅՈւ-ի հաղթական գոլը

Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի պատասխան խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթեց «Սենտ Էտյենին»: Հանդիպման 17-րդ րոպեին Մատայի փոխանցումից հետո Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը խփել է խաղի միակ գոլը: 63-րդ րոպեին «Մանչեսթեր Յունայթեդը» մնացել է 10 ֆուտբոլիստներով. 2-րդ դեղին քարտով հեռացվել է Էրիկ Բային: Մեր ֆուտբոլիստը Եվրոպա լիգայի ընթացիկ խաղարկությունում 2-րդ գոլն է խփել: Առաջին խաղում «Յունայթեդը» հաղթել էր 3:0 հաշվով: Ժոզե Մոուրինյուի թիմը ԵԼ-ի 1/8 եզրափակչում է: