Պորոշենկոն և Թիլերսոնը քննարկել են իրավիճակի սրացումը Դոնբասում

Պորոշենկոն և Թիլերսոնը քննարկել են իրավիճակի սրացումը Դոնբասում

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ հեռախոսով քննարկել է իրավիճակի սրացումը Դոնբասում, ինչպես նաև Կիևի և Վաշինգտոնի ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցերը, հայտնել է Ուկրաինայի նախագահի մամլո քարտուղար Սվյատոսլավ Ցեգոլկոն Twitter-ում: Նրա տվյալներով` Պորոշենկոն, գտնվելով Մյունխենում, վերոհիշյալ թեմաներով հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի հետ: Բացի այդ` նա Թիլերսոնին հրավիրել է այցելել Ուկրաինա: