Սիրիական բանակը մոտենում է Պալմիրայից ոչ հեռու գտնվող ռազմավարական բարձունքներին

Սիրիական բանակը մոտենում է Պալմիրայից ոչ հեռու գտնվող ռազմավարական բարձունքներին

Սիրիական բանակի առաջատար զորամասերը և աշխարհազորայինները ԴԱԻՇ-ի դեմ մարտեր են մղում Պալմիրայից 15 կմ դեպի հարավ-արևմուտք գտնվող Աթ-Թար լեռնաշղթայի մերձակայքում՝ տեղեկացնում է ria.ru-ն՝ հղում կատարելով «Անապատի բազեներ» աշխարհազորային խմբի աղբյուրին: «Բանակը և աշխարհազորայինները ազատագրել են Ալ-Քուլյաբիյան և մոտենում են Աթ-Թարին: Բայարաթի շրջանն արդեն ամբողջովին մեր վերահսկողության տակ է»,- ասել է աղբյուրը: Աթ-Թարի բարձունքը ռազմավարական կարևոր նշանակություն ունի. ահաբեկիչները այնտեղից կրակահերթի տակ են պահում Պալմիրա տանող ճանապարհը: