Վլադիմիր Գասպարյանի փաստաբանը կոռեկտ չէ. լրագրողի գործը մտել է ապացույցների փուլ

Երեկ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  տեղի ունեցավ լրագրող Սիրանույշ Պապյանի՝ ընդդեմ ոստիկանապետի հայցի քննությունը: Լրագրողը դիմել է դատարան՝ պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման պահանջով: Նա պահանջում է ոստիկանապետից հրապարակային ներողություն խնդրել իրենից: Սիրանույշ Պապյանի փաստաբան Դավիթ Ասատրյանը «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենց կողմից ներկայացվել էր միջնորդություն՝ պարզելու, թե որն է այն փաստերի շրջանակը, որ կողմերը պետք է ապացուցեն, և նաև միջնորդել են, որպեսզի հնարավորություն տրվի գործում առկա վիճելի փաստերը պարզել: Դատարանը միջնորդությունը թողնել է առանց քննության: Փաստաբանի հավաստմամբ՝ դատական նիստի ընթացքում պատասխանողը հրաժարվել է պատասխանել հարցերին: Դավիթ Ասատրյանի կարծիքով՝ Վլադիմիր Գասպարյանի փաստաբանը կոռեկտ չէ: Հիշեցնենք, նախորդ դատական նիստերից մեկի ժամանակ նա նշել էր, որ «խճճելու է, չի թողնելու, որ հայցը հիմնավորեն»: Դատարանը որոշում է կայացրել ևս մեկ նախնական դատական նիստ նշանակել, և ապացույցների ներկայացման վերջնաժամկետ նշանակել է մարտի 31-ը: Մանրամասները՝ տեսանյութում: