Թուրքիայում ահաբեկչություն նախապատրաստող անձ է ձերբակալվել

Թուրքիայում ահաբեկչություն նախապատրաստող անձ է ձերբակալվել

Թուրքիայի Իզմիրի նահանգի ոստիկանության՝ ահաբեկչության դեմ պայքարի վարչության աշխատակիցները ազգային հետախուզության հետ համատեղ գործողությունների արդյունքում ձերբակալել են ահաբեկչություն նախապատրաստող անձի՝ հայտնում է թուրքական haberler.com-ը: Թուրքական  ոստիկանության պնդմամբ` ձերբակալված անձը Քուրդիստանի բանվորական կուսակցության (PKK) ներկայացուցիչ է և Իզմիր էր եկել լրտեսություն իրականացնելու և ահաբեկչություն կազմակերպելու նպատակով: Թուրքիայի իրավապահ մարմինների կողմից երկրի յոթ նահանգում Քրդական բանվորական կուսակցության (PKK) դեմ հատուկ գործողություններ էր իրականացվել նաև փետրվարի 14-ին : Գործողություններն ընթացել էին Անկարայում, Վանում, Մուշում, Աղրընում, Ադանայում, Անթալիայում և այլն: Ձերբակալվել էր 86 մարդ: Փետրվարի 13-ին նման գործողություն էր իրականացվել Ստամբուլում` 104 հասցեում: Ձերբակալվել էր 70 մարդ: Մի շարք հասցեներից ձեռք էին բերվել զենք ու զինամթերք: Թուրքական իշխանությունների կողմից քրդական խնդիրը կարգավորելու գործընթացից հրաժարվելուց  հետո Քուրդիստանի բանվորական կուսակցությունը (PKK)  հայտարարել էր, որ զինված ազատագրական պայքարը լեռներից  տեղափոխելու է բնակավայրեր: 1980- ականներից  PKK-ի սկսած պայքարի արդյունքում Թուրքիայի զինված ուժերի հետ բախումներում մոտ 50 հազար մարդ է զոհվել, իսկ Թուրքիայի տնտեսությունը տասնյակ միլիարդ դոլարների վնաս է կրել: