Նապաստակի և կրիայի մրցավազքի տեսանյութը դարձել է Facebook-ի հիթ

Նապաստակի և կրիայի մրցավազքի տեսանյութը դարձել է Facebook-ի հիթ

Ավելի քան երեք միլիոն մարդ է դիտել նապաստակի և կրիայի մրցույթը, որը Facebook-ում հեռարձակել է Super Deluxe մեդիա ընկերությունը: Mashable պորտալի տվյալներով` փետրվարի 16-ին ուղիղ հեռարձակման դիտորդների թիվը երեք հազարից ավելին է եղել: Հակառակ սպասումների, «վազքի» հաղթող է հանդիսացել կրիան, որը վերջնագծին հասել է 40 րոպեում: