Գիտնականները մարդկանց կոչ են արել իրենց ուղեղը զոհաբերել գիտությանը

Գիտնականները մարդկանց կոչ են արել իրենց ուղեղը զոհաբերել գիտությանը

Գիտնականները մարդկանց կոչ են արել մահվանից հետո իրենց ուղեղը զոհաբերել գիտությանը, հայտնում է BBC-ն: Նրանք դա հիմնավորել են այն բանով, որ իրենց չի հերիքում ունեցածը ընկճախտի և հետվնասվածքային խանգարումների ժամանակ մարդկային ուղեղի յուրահատկությունները ուսումնասիրելու համար: Ուղեղի նմուշների անբավարարությունը կարող է առաջացնել սխալներ հետազոտություններում, հայտնում են նրանք: Իսկ այդ հետազոտությունները տեսական հիմք են հանդիսանում նյարդաբանական և հոգեկան հիվանդությունների բուժման նպատակով նոր դեղամիջոցներ ստեղծելու համար: