Թուրքիան F-35 տիպի առաջին կործանիչը կստանա 2019 թվականին

Թուրքիան F-35 տիպի առաջին կործանիչը կստանա 2019 թվականին

Թուրքական Star թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության ղեկավար Իսմայիլ Դեմիրը հայտարարել է, որ Թուրքիան F-35 տիպի առաջին ինքնաթիռը կստանա 2019 թվականին։ Դեմիրն ընդգծել է, որ Թուրքիան ներկա դրությամբ պատվիրել է հինգերորդ սերնդի 30 հատ F-35 կործանիչ։ Դեմիրի խոսքերով՝ ինքնաթիռների հանձնման ժամկետները հայտնի են, սակայն դրանցում լինելու են տեխնոլոգիական ու գնային որոշակի տարբերություններ։ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը նախորդ տարվա նոյեմբերին հայտարարել էր, որ F-35 տիպի ինքնաթիռների առաջին խմբաքանակը 2021 թվականի փոխարեն կստանան 2018 թվականին։