Իտալական դատարանը Թուրքիայի նախագահի որդու դեմ գործն ուղարկել է արխիվ

Իտալական դատարանը Թուրքիայի նախագահի որդու դեմ գործն ուղարկել է արխիվ

ANSA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իտալիայի Բոլոնիա քաղաքի դատարանը որոշում է ընդունել՝ Թուրքիայի նախագահի որդու հանդեպ հարուցված գործն ուղարկել արխիվ, որի շրջանակներում Բիլալ Էրդողանին կասկածել են փողեր լվանալու համար։ Ռեջեփ Էրդողանի որդին 2015 թվականի աշնանը ընտանիքի հետ համատեղ ժամանել է Բոլոնիա, որտեղ նա դոկտորական ատենախոսություն է գրել Ջոնս Հոփկինսի համալսարանում։ 2016 թվականի փետրվարին նրա դեմ հետաքննություն է սկսվել թուրք գործարար Մուրաթ Հաքան Ուզանի հայտարարության հիման վրա, որը Թուրքիայի նախագահի քաղաքական ընդդիմադիր է և ապրում է Ֆրանսիայում։ Նա իտալական իշխանություններին խնդրել էր պարզել փողերի ծագումը, որոնց Բիլալ Էրդողանն իր հետ բերել է Իտալիա։ Գործի հարուցումը Թուրքիայի նախագահի որդուն հարկադրել է լքել Իտալիան։