Բուլղարիայի նախագահը նշանակել է խորհրդարանական արտահերթ ընտրությունների օրը

Բուլղարիայի նախագահը նշանակել է խորհրդարանական արտահերթ ընտրությունների օրը

Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը ստորագրել է 2017 թվականի մարտի 26-ին վաղաժամ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին հրամանը։ Բացի այդ, Ռադևը հրահանգել է երկրի գործող 43-րդ խորհրդարանը ցրել հունվարի 27-ին։ Հունվարի 19-ին Բուլղարիայի նորընտիր նախագահ Ռումեն Ռադևը երդում էր տվել։ Իր ելույթում Ռադևը հայտարարել էր, որ Բուլղարիան ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի անդամ է, որ դա իրենց ռազմավարական ընտրությունն է, որը կասկածի տակ դնելու հարց չէ, սակայն արդյունավետ անդամությունը ենթադրում է ազգային շահերի պահպանում ու պաշտպանում։