Պորոշենկոն հրաժարվել է շփվել ռուսական ԶԼՄ-ների հետ՝ մինչև Դոնբասի ազատագրումը

Պորոշենկոն հրաժարվել է շփվել ռուսական ԶԼՄ-ների հետ՝ մինչև Դոնբասի ազատագրումը

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հրաժարվել է Հելսինկիում շփվել ռուսաստանցի լրագրողների հետ, որոնք հարցազրույց են խնդրել նրանից։ Ի պատասխան՝ Պորոշենկոն կոչ է արել դադարեցնել ուկրաինացիներին սպանելն ու ազատել տարածքը։ Ուկրաինայի նախագահը հավելել է, որ ռուսաստանցի լրագրողների հետ չի զրուցելու այնքան ժամանակ, քանի դեռ չի դադարեցվի Դոնբասի օկուպացիան։ Հունվարի 20-ին հաղորդվել էր, որ Պորոշենկոն դադարեցրել է ավելի վաղ ռուսական ԶԼՄ-ների հանդեպ հայտարարած բոյկոտը։ Նա Շվեյցարիայի Դավոս քաղաքում Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում պատասխանել է ռուս լրագրողի հարցին։