Մոսկվայում մարել են Սամվել Կարապետյանի «Ռիո» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհը

Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մոսկվայի հարավում մարել են գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Ռիո» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհը։ Ընդգծվոմ է, որ միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։ Հրդեհը բռնկվել է տեղական ժամանակով ժամը 20.28-ին և ընդգրկել է 200 քառակուսի մետր տարածք։ Այրվել է կայանատեղիում գտնվող երկու ավտոմեքենա։ Առևտրի կենտրոնի այցելուներին տարհանել են։ Հրդեհի ժամանակ առևտրի կենտրոնում գտնվել է ավելի քան 600 մարդ։