ԵՄ-ը դատապարտել է բնակատեղիների ընդլայնման մասին Իսրայելի իշխանությունների որոշումը

ԵՄ-ը դատապարտել է բնակատեղիների ընդլայնման մասին Իսրայելի իշխանությունների որոշումը

Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ը հայտարարել է, որ միջազգային իրավունքի նորմերին չի համապատասխանում Հորդանան գետի Արևմտյան ափին ու Արևելյան Երուսաղեմում հարյուրավոր նոր բնակատեղիներ կառուցելու մասին Իսրայելի իշխանությունների որոշումները։ Այդ մասին նշված է ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայության տարածած մամլո հաղորդագրությունից։ Դրանում նշված է, որ բնակատեղիների շարունակական ընդլայնումը հակասում է ՄԱԿ-ի ԱԽ-ի թիվ 2334 բանաձևին, ինչպես նաև ԵՄ-ի բազմամյա քաղաքականությանը և մերձավորարևելյան քառյակի (ՄԱԿ, ԱՄՆ, ԵՄ, Ռուսաստան) խորհուրդներին։ ԵՄ-ը ընդգծել է, որ միայն «երկու պետություն երկու ժողովուրդների համար» սկզբունքի վրա հենված լուծումը կարող է հանգեցնել խաղաղությանը, և որ իսրայելական իշխանությունների որոշումը խաթարում է խաղաղ կենսունակ կարգավորման հեռանկարները։ Սրանից առաջ Իսրայելի ղեկավարությունը թույլատրել է Հորդանան գետի Արևմտյան ափին 2500 բնակատեղիի և Արևելյան Երուսաղեմում 566 բնակատեղիի կառուցումը։