ՆԱՏՕ-ի փորձագետները ժամանել են Մոլդովա

ՆԱՏՕ-ի փորձագետները ժամանել են Մոլդովա

Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի փորձագետների խումբը ժամանել է Մոլդովա՝ մշակելու համար պաշտպանության ազգային ռազմավարության և հանրապետության ռազմական ռազմավարության ներդրման պլանը։ Այդ մասին հայտնել է Մոլդովայի ՊՆ-ը՝ հավելելով, որ փորձագետների այցը տեղի է ունենում պաշտպանական պոտենցիալի ընդլայնման նախաձեռնության (DCBI) շրջանակներում։ ՆԱՏՕ-ի փորձագետները հանդիպելու են ռազմական ռազմավարության մշակման հարցերով մոլդովացի մասնագետների հետ՝ վերլուծելու համար փաստաթղթի բովանդակությունը։ Դա մասնավորապես վերաբերում է զինված ուժերի հայեցակարգերին, անվտանգության մակարդակին, ինչպես նաև ռիսկերին ու սպառնալիքներին։ Սրանից առաջ հաղորդվել էր, որ Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը հայտարարել է, որ մտադիր է չեղյալ հայտարարել Քիշնևում ՆԱՏՕ-ի հետ կապերի գծով բյուրոյի բացման մասին համաձայնագիրը։