Մոսուլի ազատագրման գործողության մեկնարկից հետո փախստականների թիվը հասել է 161.000-ի

Մոսուլի ազատագրման գործողության մեկնարկից հետո փախստականների թիվը հասել է 161.000-ի

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրաքի հյուսիսարևմտյան շրջաններից փախստականների թիվը, որտեղ շարունակվում է ԴԱԻՇ-ի ահաբեկիչների դեմ գործողությունը, հասել է 161.000-ի։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հաստատել է, որ Մոսուլի համար պայքարում տանիքից զրկվել են տասնյակ հազարավոր մարդիկ. «Միայն վերջին օրերին ՄԱԿ-ի գծով Մոսուլի արևելք է հասցվել 4500 մարդու համար նախատեսված հումանիտար բեռ։ Վերջին շաբաթվա ընթացքում Իրաքի հյուսիս-արևմտյան շրջաններ հասցվել է 56.000 մարդու համար նախատեսված բեռ»։ Սրանից առաջ Իրաքի ՊՆ-ը հայտարարել էր, որ Տիգրիս գետի արևելյան ափին ընկած Մոսուլի բոլոր թաղամասերը մաքրվել են ԴԱԻՇ-ի ահաբեկիչներից։ Մոսուլի գրոհը մեկնարկել է նախորդ տարվա հոկտեմբերի կեսին։