Թրամփն ԱՄՆ Կոնգրեսում ելույթ կունենա փետրվարի 28-ին

Թրամփն ԱՄՆ Կոնգրեսում ելույթ կունենա փետրվարի 28-ին

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փոլ Ռայանն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հրավիրել է փետրվարի վերջին ելույթ ունենալ կոնգրեսի համատեղ նստաշրջանում։ Ռայանը լրագրողներին հայտնել է, որ Կոնգրեսի համատեղ նստաշրջանն անցկացվելու է փետրվարի 28-ին. «Դա կլինի հնարավորություն ինչպես ժողովրդի, այնպես էլ նրա ներկայացուցիչների համար՝ մեր նոր նախագահից ուղիղ իմանալու համար նրա տեսլականը իրավիճակի ու մեր համատեղ օրակարգի մասին»։ Ներկա դրությամբ ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատներն էլ վերահսկվում են հանրապետականների կողմից։