Հաստատ ամեն ինչ լավ կլինի. Դմիտրի Մեդվեդևը՝ Կարեն Կարապետյանին

Հաստատ ամեն ինչ լավ կլինի. Դմիտրի Մեդվեդևը՝ Կարեն Կարապետյանին

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան: Այդ մասին Կարապետյանը նշել է համատեղ ասուլիսում: «Դմիտրի Անատոլիի, օգտվելով առիթից, ցանկանում եմ Ձեզ պաշտոնական այցով հրավիրել Երևան, քանի որ գտնում եմ, որ վեկտորները, որոնց մասին Դուք նշեցիք և այն, ինչ հիմա այս մամուլի ասուլիսում չի նշվել, ունեն հսկայական ապագա: Ես վստահ եմ, որ ամեն ինչ լավ կլինի: Շնորհակալություն»,- ասել է ՀՀ վարչապետը: Արձագանքելով՝ ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևն ընդգծել է. «Դժվար է չհամաձայնել, հաստատ ամեն ինչ լավ կլինի: Շնորհակալություն»: