Մի օր էլ Սերժ Սարգսյանը կարող է դուրս գալ ՀՀԿ-ից. Արամ Զ. Սարգսյան

Մի օր էլ Սերժ Սարգսյանը կարող է դուրս գալ ՀՀԿ-ից. Արամ Զ. Սարգսյան

«Հովիկ Աբրահամյանի՝ Հանրապետական կուսակցությունից դուրս գալը ՀՀ քաղաքական դաշտում իրավիճակ է փոխելու, և իրավիճակ փոխողը, իմ կարծիքով, Ռուսաստանի Դաշնությունն է, որը տեսնելով, որ Հանրապետականը վարկաբեկված է և հանրային վատ ընկալում ունի, փորձում է գործի  դնել իր պլան B-ն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ, «Ելք» դաշինքի անդամ Արամ Զ. Սարգսյանը։ Մեր զրուցակցի կարծիքով՝ «ռուսները այս ընտրություններում ևս գործի են դնելու իրենց ազդեցության տակ գտնվող բոլոր ուժերին՝ խնդիր ունենալով ոչ թե փոխել Սերժ Սարգսյանին, այլ հնարավորինս մեծացնել իրենց՝ առանց այն էլ ուժեղ ազդեցությունը նրա վրա։ Ամբողջությամբ Մոսկվաներում հրահանգավորվող քաղաքական գործիչները ապահովագրված չեն նման քայլերից»։ Արամ Սարգսյանը չի բացառում, որ մի օր էլ Սերժ Սարգսյանը կարող է հանդես գալ հայտարարությամբ և դուրս գալ Հանրապետականից. «Իսկ ընդանրապես մեզ՝ ի նկատի ունեմ «Ելք» դաշինքին, և կարծում եմ՝ նաև ՀՀ քաղաքացիներին շատ քիչ են հետաքրքրում նման փոխատեղումները, որովհետև մենք այդ դաշտում չենք, մեր էլեկտորատները տարբեր են, լրիվ տարբեր են մեր գաղափարները և առավել ևս, որպես անհատներ, մեր անցած ուղիները։ Մենք արդեն ձևավորել ենք մեր թիմը՝ «Ելք» դաշինքը, և շարժվում ենք միմիայն մեր մտածած ու նախընտրած ճանապարհով»,- եզրափակեց նա։