Մարտին Շուլցը կդառնա Գերմանիայի կանցլերի թեկնածու

Մարտին Շուլցը կդառնա Գերմանիայի կանցլերի թեկնածու

Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրոպական խորհրդարանի նոր նախագահ Մարտին Շուլցը առաջադրվել է Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահի պաշտոնում։ Բունդեսթագի առաջիկա ընտրություններում նաև դառնալու է Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այդ մասին Բունդեսթագում հայտարարել է կուսակցության խմբակցության ղեկավար Թոմաս Օփերմանը։ Նրա խոսքերով՝ սոցիալ-դեմոկրատների ներկայիս առաջնորդ Զիգմար Գաբրիելը իր կուսակիցներին իրազեկել է, որ լքելու է կուսակցության առաջնորդի պաշտոնը և չի առաջադրվելու կանցլերի պաշտոնում։ Օփերմանը հավելել է, որ Գաբրիելը խմբակցության այսօրվա նիստում Շուլցին հայտարարել է, որ տրամաբանական կլինի, եթե Շուլցը առաջադրվի որպես կանցլերի թեկնածու։