«Գազպրոմ»-ը Եվրոպային գազ մատակարարելու համար դիտարկում է Poseidon և TAP գազատարներն օգտագործելու հնարավորությունը

«Գազպրոմ»-ը Եվրոպային գազ մատակարարելու համար դիտարկում է Poseidon և TAP գազատարներն օգտագործելու հնարավորությունը

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ռուսական «Գազպրոմ» ընկերությունը Եվրոպային գազ մատակարարելու համար դիտարկում է Poseidon և TAP գազատարներն օգտագործելու հնարավորությունը։ Այդ մասին Վիեննայում կազմակերպված կոնֆերանսի ժամանակ հայտարարել է «Գազպրոմ»-ի փոխնախագահ Ալեքսանդր Մեդվեդևը։ Նա լրագրողներին հայտնել է, որ չի պլանավորում վաճառել Gascade գազատարների գերմանական ցանցում «Գազպրոմ»-ի բաժնեմասը։ Poseidon-ը ITGI գազատարի ծովային հատվածի կառուցման նախագիծ է, որը անցնելու է Հոնիական ծովի հատակով և միավորելու է Հունաստանի ու Իտալիայի գազատրանսպորտային համակարգերը։