Վարչապետի որոշմամբ աշխատանքից ազատվել է սոցապ փոխնախարարը

Վարչապետի որոշմամբ աշխատանքից ազատվել է սոցապ փոխնախարարը

Վարչապետ Կարեն Կարապետյանը ստորագրել է որոշում, որով աշխատանքից ազատվել է Ֆիլարետ Բերիկյանը։ «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Ֆիլարետ Բերիկյանին ազատել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,-նշվում է որոշման մեջ։