Ռուսաստանը, Իրանն ու Թուրքիան համատեղ օպերատիվ խումբ ստեղծելու շուրջ պայմանավորվել են Աստանայում
21:15 | 2017-01-24
Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահի՝ Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը հայտարարել է, որ Աստանայում Ռուսաստանի, Իրանի ու Թուրքիայի միջև անցկացված բանակցություններում եղել է ամբողջովին դրական մթնոլորտում.
«Մենք բավական շատ ժամանակ ենք ծախսել ամփոփիչ հայտարարության տեքստի համաձայնեցման վրա։ Մեր ռազմական փորձագետների միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ ստեղծելու համար եռակողմ ձևաչափով այսպես կոչված համատեղ օպերատիվ խումբ, որը այստեղ՝ Աստանայում, իր աշխատանքները կսկսի արդեն փետրվարի սկզբին։
Այդ խմբի առաջադրանքը լինելու է ռազմական գործողությունների հրադադարի ռեժիմի պահպանումը և որևէ խախտման բացառումը։ Անհրաժեշտության դեպքում այդ խմբի աշխատանքներում ներգրավվելու են ինչպես սիրիական բանակի, այնպես էլ զինված ընդդիմության ներկայացուցիչները»։