Էրդողանը Մոզամբիկում բարձրացրել է գյուլենական դպրոցների փակման հարցը

Էրդողանը Մոզամբիկում բարձրացրել է գյուլենական դպրոցների փակման հարցը

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Մոզամբիկ կատարած այցի ժամանակ աֆրիկյան երկրներին զգոնության կոչ է արել Ֆեթհուլլահ Գյուլենի ահաբեկչական հոսանքի կողմնակիցների դեմ. «Վստահ եմ, որ ահաբեկչական այդ հոսանքի ճյուղերը փորձում են ներթափանցել այլ երկրների պետական կառույցներ, զինված ուժեր ու իրավապահ մարմիններ։ Դա վերաբերում է նաև Մոզամբիկին։ Թուրքիան Մոզամբիկին՝ որպես բարեկամական ու եղբայրական երկիր, խորհուրդ ենք տալիս զգոնություն պահպանել Գյուլենի կողմնակիցների դեմ»։ Սրանից առաջ հաղորդվել էր, որ Էրդողանը գյուլենական դպրոցների փակման հարցը քննարկել է նաև Տանզանիայում։