Իրանը պայքարելու է միջուկային գործարքի հանդեպ ուղղված քարոզչության դեմ. ԱԳՆ

Իրանը պայքարելու է միջուկային գործարքի հանդեպ ուղղված քարոզչության դեմ. ԱԳՆ

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը պայքարելու է միջուկային գործարքի հանդեպ ուղղված քարոզչության դեմ։ Այդ մասին Թեհրանի Առևտրային պալատի 22-րդ նիստում հայտարարել է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը։ Նա ընդգծել է, որ ներկայումս միջուկային գործարքին ոչինչ չի սպառնում, սակայն քարոզչությունը երբեմն աշխատում է գործարքի դեմ. «Մենք՝ որպես Իրանի պետական պաշտոնյաներ, պետք է պայքարենք միջուկային գործարքի հանդեպ քարոզչության դեմ։ Միջուկային ծրագիրը ակնթարթորեն կարող է վերադարձվել հին իրավիճակին, որը գոյություն ուներ մինչև միջուկային գործարքի կնքումը, եթե Իրանը հասկանա, որ այն չի համապատասխանում իր շահերին»։