Իրանը Թուրքիային կվճարի 1.9 միլիարդ դոլարի փոխհատուցում՝ կապված գազի գնի հետ

Իրանը Թուրքիային կվճարի 1.9 միլիարդ դոլարի փոխհատուցում՝ կապված գազի գնի հետ

Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը որպես փոխհատուցում Թուրքիային կվճարի 1.9 միլիարդ դոլար, ինչը տեղի է ունենում այն բանից հետո, ինչ Միջազգային միջնորդ դատարանը որոշում է կայացրել հօգուտ Անկարայի՝ կապված գազի գնի վեճի հետ։ Այդ մասին հայտարարել է Իրանի նավթային արդյունաբերության փոխնախարար Համիդ Ռեզա Արագին։ Նրա խոսքերով՝ Թեհրանն ու Անկարան պայմանավորվել են իրանական գազի գնի 13.3 տոկոսանոց զեղչի շուրջ։ Իրանն ու Թուրքիան գազային պայմանագիրը ստորագրել են 1996 թվականին, դրա համաձայն՝ Իրանը պարտավորվել է տարեկան Թուրքիային մատակարարել 10 միլիարդ խորանարդ մետր գազ։