Ծառուկյանը մերժեց Հովիկ Աբրահամյանին

Ծառուկյանը մերժեց Հովիկ Աբրահամյանին

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանը հրաժարվել է Հովիկ Աբրահամյանին ընդգրկել իր դաշինքի կազմում։ Մեզ հաջողվեց պարզել. Որ մինչ Հովիկ Աբրահամյանի՝ այսօր կատարած հայտարարությունը մի քանի օր շարունակ ամենաբարձր մակարդակով քննարկումներ են գնացել, և այսօր Հովիկ Աբրահամյանի հայտարարությունից հետո վերջնական հստակություն է մտել։ Գագիկ Ծառուկյանը ասել է, որ  հրաժարվում է մտնել Հովիկ Աբրահամյան-Սերժ Սարգսյան, Հովիկ Աբրահամյան-ՀՀԿ հարաբերությունների մեջ։ Գագիկ Ծառուկյանը, սակայն, բոլոր դռները չի փակել Հովիկ Աբրահամյանի առաջ։ Նա որոշում է կայացրել իր փեսային՝ Հովիկ Աբրահամյանի որդուն՝ Արգամ Աբրահամյանին իր դաշինքի ցուցակով Ազգային ժողով տանել։ Այսինքն՝ Հովիկ Աբրահամյանի վրա դրված արգելքը չի տարածվելու Արգամ Աբրահամյանի վրա։ Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Հովիկ Աբրահամյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հաստատել էր, որ ՀՀԿ-ից դուրս գալու դիմում է գրել՝ հավելելով, որ շարունակելու է մնալ քաղաքականության մեջ։ Նշենք, սակայն, որ Հովիկ Աբրահամյանի դիմումը այս պահի դրությամբ ՀՀԿ-ում չեն ստացել։