ԱՄՆ-ն ձգտում է Հայաստանի և Թուրքիայի հաշտեցմանը. ԱՄՆ դեսպան

ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլսը այսօր մասնակցում էր հայ և թուրք լուսանկարիչների՝ Երևանում կազմակերպված համատեղ՝ «Կամրջելով պատմությունները» խորագրով ցուցահանդեսին: Միացյալ Նահանգների դեսպանի խոսքով՝ ԱՄՆ ցանկանում է հաշտեցում տեսնել հայ և թուրք ժողովուրդների միջև: «Մենք միշտ հստակ նշել ենք, որ հաշտեցման համար անհրաժեշտ է, որ լինի ամբողջական, լիարժեք, ճանաչում 100 տարի առաջ տեղի ունեցած իրադարձություններին,- լրագրողներ հետ զրույցում նշեց Ռիչարդ Միլսը: - ԱՄՆ-ն ցանկանում է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հաշտեցում լինի, դա բխում է տարածաշրջանի, Կովկասի շահերից, դա այն է, ինչը կբերի խաղաղություն և կայունություն տարածաշրջանում»: Անդրադառնալով ԱՄՆ-ի նախագահի փոփոխության հետ կապված՝ նաև Միացյալ Նահանգների դեսպանների հնարավոր փոփոխության հարցին, Ռիչարդ Միլսը նշեց, որ իր լիազորությունները դեռևս ուժի մեջ են. «Անկեղծ ասած՝ ինձ յուրաքանչյոր պահի կարող են առաջարկել՝ թողնել պաշտոնը: ԱՄՆ յուրաքանչյուր դեսպան ծառայում է երկրի նախագահին: Այս պահին իմ պաշտոնը վաղաժամ դադարեցնելու վերաբերյալ որևէ հրահանգ չկա»,- ասաց Ռիչարդ Միլսը՝ կատակելով. «Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան լինելն աշխարհում լավագույն գործն է, բայց այս մասին այստեղ-այնտեղ չասեք»: