Իրանական միջուկային ծրագիրը կարող է «ակնթարթորեն» վերադարձվել նախկին վիճակին. Զարիֆ

Իրանական միջուկային ծրագիրը կարող է «ակնթարթորեն» վերադարձվել նախկին վիճակին. Զարիֆ

Իրանական միջուկային ծրագիրը գործնականում ակնթարթորեն կարող է վերադարձվել նախկին վիճակին, որը գոյություն ուներ նախքան միջուկային գործարքի կնքվելը: Ինչպես հաղորդում է TASS գործակալությունը, այս մասին հայտարարել Է Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը՝ ելույթ ունենալով Թեհրանի առևտրաարդյունաբերական պալատում: «Եթե Իրանի Իսլամական Հանրապետությունը երբևիցե գա այն եզրակացության, որ (իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ) այդ համաձայնագիրն այլևս չի համապատասխանում իր շահերին և նա չի կարող դրանից օգուտ քաղել, մենք կկարողանանք վերադառնալ նախկին վիճակին: Դրա համար մեզ որևէ մեկի թույլտվությունը չի պահանջվի»,-նշել Է նախարարը։ Զարիֆի խոսքով՝ այդ վերադարձը «գործնականում կլինի ակնթարթորեն»: