ՍԴՀԿ-ն կմիանա «Ծառուկյան» դաշինքին. տեղի է ունեցել հանդիպում

Քաղաքական դաշտում միավորումներ են տեղի ունենում, քաղաքական ուժերը տարբեր դաշինքներ են կազմում: «Առաջին լրատվական»- ը ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանից հետաքրքրվեց՝ ՍԴՀԿ-ն արդյո՞ք ունի որոշում, թե ինչ ձևաչափով և որ դաշինքի հետ է մասնակցելու խորհրդարանական ընտրություններին: «Այն, որ ՍԴՀԿ-ն մասնակցելու է խորհրդարանական ընտրություններին, այդ մասին վերջին երեք տարիներին պարբերաբար խոսել ենք: Վերջին մեկ-երկու շաբաթներն անցան բավական ինտենսիվ բանակցային փուլում, մենք հանդիպումներ ենք ունեցել բազմաթիվ քաղաքական ուժերի հետ»,- նշեց ՍԴՀԿ ատենապետը: Նա նաև նշեց, որ դեռևս վերջնական հայտարարության դեռ պատրաստ չեն, այնուամենայնիվ տեղեկացրեց կուսակցության նախնական հավակնության մասին: Ըստ Նարեկ Գալստյանի, ամենայն հավանականությամբ, ՍԴՀԿ-ն կմիանա «Ծառուկյան» դաշինքին: «Հանդիպել եմ Գագիկ Ծառուկյանի հետ և կուսակցությունն այս պահին հակվածություն ունի մասնակցելու այն լայն կոնսոլիդացիային, որը առաջիկայում ձևավորվելու է Գագիկ Ծառուկյանի կողմից»,- նշեց Ն. Գալստյանը՝ հավելելով, որ այնտեղ ամբիցիոզ թիմ է հավաքված, և այն խնդիրները, որ քննարկել են միմյանց հետ, կապված են ՍԴՀԿ ծրագրային դրույթների հետ: Մանրամասները՝ տեսանյութում: