Եվրահանձնակատարը հուսով է, որ ԵՄ-ն հաջորդ շաբաթ կչեղարկի վիզային ռեժիմը Վրաստանի համար

Եվրահանձնակատարը հուսով է, որ ԵՄ-ն հաջորդ շաբաթ կչեղարկի վիզային ռեժիմը Վրաստանի համար

Հարևանության և ընդլայնման քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Յոհանես Հանը հուսով է, որ ԵՄ-ն հաջորդ շաբաթ վիզաների վերացման մասին որոշում կկայացնի Վրաստանի համար , հաղորդում է RIA Novosti-ն։ «Ես հուսով եմ, որ հաջորդ շաբաթ մենք կունենանք վիզային ռեժիմի իրական ազատականացում, ինչին արժանի է այդ երկիրը»,- ասել է նա ԵԽԽՎ-ում ելույթի ժամանակ։ Հանձնակատարը նշել է, որ Վրաստանն «ակտիվ հանդես է եկել և աշխատել է այդ ուղղությամբ»: «Իրականացվել են բոլոր պարտավորությունները, որոնք նա ստանձնել է 2015 թվականից»,- հավելել է նա: