Սաուդյան Արաբիան ռեկորդային քանակությամբ նավթ է արդյունահանել

Սաուդյան Արաբիան ռեկորդային քանակությամբ նավթ է արդյունահանել

Սաուդյան Արաբիան 2016թ․ նոյեմբերին ռեկորդյաին քանակությամբ նավթ է արդյունահանել՝ օրական 10.72 միլիոն բարել։ Այս մասին վկայում են Joint Organization Data Initiative (JODI) վերլուծական կենտրոնի տվյալները։ Անցած տարվա հոկտեմբերին թագավորությունում արտադրության մակարդակը կազմել է օրական 10.63 միլիոն բարել, 2015թ․ նոյեմբերին՝ 10.19 միլիոն։ Միևնույն ժամանակ 2016թ․ նոյեմբերին երկիրն արտահանել է 8.26 միլիոն բարել նավթ։ 2016թ․ դեկտեմբերին Ռուսաստանը և ՕՊԵԿ-ին անդամակցող երկրները նավթի արդյունահանման ծավալների նվազեցման համաձայնագիր են ձեռք բերել։