Թուրքիան կառավարման նախագահական համակարգի կանցնի 2019 թվականից հետո

Թուրքիան կառավարման նախագահական համակարգի կանցնի 2019 թվականից հետո

Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների շուրջ հանրաքվեում դրական արդյունք լինելու պարագայում երկրում խորհրդարանական կառավարման համակարգը կպահպանվի մինչև 2019 թվական: Այս մասին Anadolu գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է Թուրքիայի փոխվարչապետ Նու ման Քուրթուլմուշը: «Սահմանադրական առաջարկով նախատեսվում է, որ անցումը նախագահական համակարգին տեղի կունենա 2019-ի նախագահական ընտրություններով: Եթե հանրաքվեի արդյունքները դրական լինեն, խորհրդարանական համակարգը կպահպանվի մինչև 2019 թվականի ընտրությունները: 2019-ին նույն օրը կհրավիրվեն թե՛ խորհրդարանի, թե՛ նախագահի ընտրություններ»;-ասել է փոխվարչապետը: Թուրքիայի մեջլիսը հավանություն է տվել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից առաջարկված սահմանադրական փոփոխություններին, որոնք բաղկացած են 18 կետից: Դրանց հավանություն է տվել նաև ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցությունը: