Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակին 2016-ին ներկայացված բողոքներն աճել են

2016 թվականին Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ են ներկայացվել ավելի քան 5 հազար բողոք, քննված բողոքները 1500-ից ավելի են եղել: Նախորդ տարվա համեմատ բողոքներն աճել են 15 տոկոսով:  Ֆինանսական համակարգին վերաբերող բողոքներից 70 տոկոսը լուծվել է հօգուտ հաճախորդների: Այս մասին հունվարի 24­-ին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց Ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանը: Բողոքների թվի աճը, ըստ Փ. Սարգսյանի, կապված է մարդկանց մոտ իրազեկվածության ավելի բարձր մակարդակով»: Մանրամասները՝ տեսանյութում: