Թուրքիան չի պատրաստվում սիրիական Էլ-Բաբն ազատագրելուց հետո հանձնել Սիրիայի զորքերին․ փոխվարչապետ

Թուրքիան չի պատրաստվում սիրիական Էլ-Բաբն ազատագրելուց հետո հանձնել Սիրիայի զորքերին․ փոխվարչապետ

ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան, որը պայքարում է ԴԱԻՇ ահաբեկրական խմբավորման դեմ, արդյունավետ աջակցություն չի ցուցաբերում Թուրքիային, որը գործողություններ է անցկացնում Սիրիայի հյուսիսում՝ Էլ-Բաբում։ Ինչպես հաղորդում է Anadolu գործակալությունը, այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը։ «Շատ եմ ցավում, որ կոալիցիոն ուժերը բավականաչափ աջակցություն չեն ցուցաբերում էլ-Բաբի օպերացիային։ Ես դա բացահայտ ասում եմ»,-ասել է փոխվարչապետը։ Նա նաև նշել է, որ Թուրքիան չի պատրաստվում սիրիական կառավարությանը վերադարձնել Էլ-Բաբը ԴԱԻՇ-ից ազատագրելուց հետո։ «Մենք գործողությունը չենք անցկացնում, որ հետո քաղաքը հանձնենք ռեժիմին։ Ի սկզբանե մենք ասել ենք, որ գործողությունն իրականացվում է մեր անվտանգության ամրապնդման և հարավից սպառնալիքը վերացնելու համար»,-հավելել Է Քուրթուլմուշը։