«Eurasia Mobile Challenge» մրցույթի երևանյան  կիսաեզրափակիչը կհեռարձակվի YouTube-ով

«Eurasia Mobile Challenge» մրցույթի երևանյան կիսաեզրափակիչը կհեռարձակվի YouTube-ով

Beeline-ը տեղեկացնում է «Eurasia Mobile Challenge» մրցույթի տարածաշրջանային կիսաեզրափակչի մեկնարկի մասին: Հունվարի 25-ին կայանալիք մրցույթը կհեռարձակվի YouTube-ով` հետևյալ հղումով.   https://www.youtube.com/watch?v=XVpQNRXGWes&feature=youtu.be Հիշեցնենք, որ մրցույթին գրանցված հայաստանյան երիտասարդ ձեռներեցների 58 թիմերից տեղական հանձնաժողովն ընտրեց երեք լավագույններին, որոնք հանդես կգան Երևանում կայանալիք տարածաշրջանային կիսաեզրափակիչում։ Հայաստանում հաղթող թիմերն են` «Earlyone», «Terreva» և «Certifire»: Հուլիսին մեկնարկած «Eurasia Mobile Challenge» մրցույթը «ՎիմպելԿոմ»-ի «Make your Mark» գլոբալ ռազմավարության շրջանակում իրականացվող նախագիծ է: Մրցույթին մասնակցել են ներկայացուցիչներ Հայաստանից, Վրաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Ռուսաստանից, Տաջիկստանից և Ուզբեկստանից։ Մրցույթի տարածքային փուլում յուրաքանչյուր մասնակից սեմինարների և դասընթացների ընթացքում, որոնք անց են կացվել միջազգային փորձագետների և մենտորների մասնակցությամբ, մանրամասն վերլուծել են իրենց ներկայացված գաղափարը, բերել այն վերջնական տեսքի և արդեն որպես պատրաստի բջջային լուծում ներկայացնել ծրագրի հիմնական փուլում։ Յուրաքանչյուր ներկայացված գաղափար գնահատվել է տվյալ երկրի ոլորտի փորձագետների կողմից` ըստ հետևյալ չափանիշների. նորարարություն, տվյալ համայնքի համար արդիականություն, մասշտաբայնություն և յուրօրինակություն. Տարածաշրջանային եզրափակչից հետո երեք հաղթող թիմերը կներկայացնեն Եվրասիան Բջջային կապի համաշխարհային կոնգրեսի շրջանակում կայանալիք եզրափակչում, որը տեղի կունենա 2017 թ. փետրվարի 27-ից մինչև մարտի 2-ը Բարսելոնում: Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ www.eurasiamobilechallenge.com կայքում: