Ծառուկյանի մարզպետ փեսան աշխատանքի չի գնում. նրան պաշտոնանկ կանեն. հավանական թեկնածուն «Բուլկի Արամն» է. «ՉԻ»

Ծառուկյանի մարզպետ փեսան աշխատանքի չի գնում. նրան պաշտոնանկ կանեն. հավանական թեկնածուն «Բուլկի Արամն» է. «ՉԻ»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ» տեղեկություններով՝ Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանն արդեն մի քանի օր է աշխատանքի չի հաճախում: Նրա «գործուղման» պատճառը առաջիկա հավանական պաշտոնանկումն է: «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ Կոտայքի մարզպետի հավանական թեկնածու է համարվում Կոտայքի նախկին մարզպետ Արամ Հարությունյանը՝ «Բուլկին»: Մեր տեղեկություններով՝ այս օրերին սպասվում է մեկ այլ մարզպետի պաշտոնանկություն եւս: Առաջիկայում իր պաշտոնին հրաժեշտ կտա Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը: Արարատի մարզպետի պաշտոնի համար շրջանառվում է երկու անուն՝ բնապահպանության նախկին նախարար, դաշնակցական Արամայիս Գրիգորյանի եւ Սերժ Սարգսյանի խորհրդական Ալիկ Սարգսյանի անունները»: