ՀՅԴ-ի ցուցակը․ Շիրակում «Դաշնակցությանը» կներկայացնեն բժիշկները. «ՀԺ»

ՀՅԴ-ի ցուցակը․ Շիրակում «Դաշնակցությանը» կներկայացնեն բժիշկները. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Շիրակի մարզում և Գյումրի քաղաքում Դաշնակցությունը սկսել է ի մի բերել ապրիլի 2-ին նշանակված խորհրդարանական ընտրությունների իր ռեյտինգային ցուցակը: Սույն ցուցակում ներգրավված են լինելու մարզի անվանի բժիշկներ: Մեզ հայտնի է դարձել, որ ՀՅԴ-ի ռեյտինգային ցուցակում լինելու են Գյումրիի մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի տնօրեն, կուսակցության անդամ Աշոտ Կուրղինյանը, Գյումրիի ինֆեկցիոն և  հակատուբերկուլյոզային դիսպանսերի տնօրեն Կարինե Տոնոյանը: Դաշնակցության մարզային ցուցակում կներգրավվեն նաև Շիրակի նախկին մարզպետ, ՀՅԴ-ական Ռոմիկ Մանուկյանը  և Շիրակի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության վարչության պետ Մովսես Մանուկյանը: Ռեյտինգային ցուցակը հավանաբար գլխավորելու է Ռոմիկ Մանուկյանը»:   Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում