Օհանյան-Օսկանյան դաշինքի և Ծառուկյանի միավորումը բացառվում է. հետագա գործողությունները անհամատեղելի են. «ժամանակ»

Օհանյան-Օսկանյան դաշինքի և Ծառուկյանի միավորումը բացառվում է. հետագա գործողությունները անհամատեղելի են. «ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Սեյրան Օհանյան-Վարդան Օսկանյան տանդեմին միացած քաղաքական ուժերի և Գագիկ Ծառուկյանի միավորումը բացառվում է։ Անցած շաբաթա վերջին Օսկանյանի ու Գագիկ Ծառուկյանի միջև տեղի է ունեցել հանդիպում, որից հետո միավորման հնարավորությանը վերջ է դրվել։ Ըստ բանակցություններին մոտ կանգնած աղբյուրների՝ Ծառուկյանի և Օսկանյանի ծրագրերն ու հետագա գործողությունները անհամատեղելի են։ Բանակցությունների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություններ մեզ չհաջողվեց պարզել»։