ՀՀԿ խորհրդի կազմը բաղկացած կլինի 200 անդամից. «Հրապարակ»

ՀՀԿ խորհրդի կազմը բաղկացած կլինի 200 անդամից. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՀՀԿ խորհրդի կազմը բաղկացած կլինի 200 անդամից. նորեկները կլինեն Կարեն Կարապետյանի նշանակած նախարարները, նաև նրա մեկ դյուժին օգնականներն ու խորհրդականները: Իսկ ինչո՞ւ էներգետիկայի նախարար, երբեմնի վարչապետ Արմեն Սարգսյանի թիմի կարկառուն ներկայացուցիչ Աշոտ Մանուկյանն այդպես էլ չանդամագրվեց ՀՀԿ-ին՝ հարցրինք կառավարության մեր աղբյուրին: «Երևի նա լրացրեց այն «ստանդարտը», որի առնչությամբ Կարապետյանն ասել է` պարտադրանք չկա»: Ի դեպ, ոչ միայն Աշոտ Մանուկյանը, այլև Արմեն Դարբինյանը բավականին լուրջ ազդեցություն ունեն էներգետիկ ոլորտի վրա. բանն այն է, որ ՀԷՑ-երի մարկետինգը նա է իրականացնում: Եվ եթե սրան էլ հավելենք, որ Սամվել Կարապետյանը նաև Ղարաբաղի ՀԷՑ-երն է գնել, ապա հետաքրքիր պատկեր է ստացվում Արմեն Դարբինյանի մասով, որը եղել է Ռոբերտ Քոչարյանի առաջին վարչապետն արհեստավարժների կառավարությունում»:   Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: