Իշխանության գալու դեպքում՝ վերագործարկելու ենք «Նաիրիտը». Զուրաբյանի նախընտրական խոստումը

Այսօր «Նաիրիտի» վերագործարկման թեմայով մի շարք կուսակցությունների ներկայացուցիչների հետ հրավիրված հանդիպում-քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նախընտրական խոստում տվեց նաիրիտցիներին. «Իշխանության գալու դեպքում՝ վերագործարկելու ենք «Նաիրիտը», և երկրորդը՝ մենք քննելու ենք բոլոր այն տասնյակ միլիոնների չարաշահումները, որոնք տեղի են ունեցել գործարանում: Դրանց հետևում իրականում կանգնած են իշխանությունները՝ Տիգրան Սարգսյանը և այլ մարդիկ»: Զուրաբյանը նաև հավելեց, որ մինչև իշխանափոխություն չլինի, այդ չարաշահումները չեն բացահայտվի: Մանրամասները՝ տեսանյութում: