Կառավարությունը փորձելու է առաջ քաշել «Նաիրիտի» կործանման ծրագիրը. նախկին տնօրեն

«Իրականում այսօր «Նաիրիտի» օրհասական պահն է եկել»,- այսօր «Նաիրիտի» վերագործարկման թեմայով հրավիրված քննարկմանն ասաց գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանը: Նարիրիտցիները դիմում են կուսակցություններին՝ խնդրելով իրենց ձայնը հասցնել պատկան մարմիններին: Կարեն Իսրայելյանը նշեց, որ իրենց անհանգստացնում է այն, որ գործարանը արագացված կարգով սնանկ է ճանաչվել: Կ. Իսրայելյանի խոսքով՝ իրենց լուրեր են հասել, որ կառավարությունը փորձելու է առաջ քաշել «Նաիրիտի» գործարկման, բայց իրենց կարծիքով՝ կործանման ծրագիրը: Մանրամասները՝ տեսանյութում: