Գազը, հոսանքը և «Նաիրիտ»-ը մեկ մաֆիա են. դուխով պայքարեք. Արամ Մանուկյանը՝ նաիրիտցիներին

«Նաիրիտ»- ի վերագործարկման թեմայով այսօր հրավիրված քննարկմանը ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նշեց, որ իրենք հինգ տարի ժողովրդի հետ տառապել են և շատ դժվարություններ են կրել: Մանուկյանը նշեց, որ իրենք այն քաղաքական ուժն են, որ էներգետիկ համակարգի հետ կապված երկու գործ ներկայացրել են գլխավոր դատախազություն՝ մասնավորապես ՀԷՑ-ի և գազի հանցագործությունների վերաբերյալ, և ոչ մեկ դեռ պատասխանատվության չի ենթարկվել: «Այս երեքը՝ գազը, հոսանքը և Նաիրիտը մեկ մաֆիա են, բոլորը մեկ փաթեթի մեջ են... Այս վերջին էժանացումներն էլ մեր քթից են բերելու: Այստեղ իսկապես լուրջ կրիմինալ է... Եվ եթե համակարգային լուծում տանք, խնդիրը կլուծվի»,- ասաց Ա. Մանուկյանը՝ նաիրիտցիներին կոչ անելով միասնական լինել և պայքարը շարունակել «դուխով»: Մանրամասները՝ տեսանյութում: