Նոր iPhone-ը կտարբերակի օգտատերի դեմքը

Նոր iPhone-ը կտարբերակի օգտատերի դեմքը

KGI Securities ընկերության վերլուծաբան Մին-Չի Կուոն հայտարարել է, որ Apple-ը կհրաժարվի Touch ID տեխնոլոգիայից՝ հօոգուտ դեմքերի ճանաչման տեխնոլոգիայի, հաղորդում է MacRumors-ը։ Վերլուծաբանը նշել է, որ iPhone-ի նոր սերունդը չի ունենա նաև Home կոճակ, փոխարենը կհարստացվի առանց շրջանակների OLED էկրանով։ Ընկերությունում մշակում են նաև բիոմետրիկ անվտագության նոր տեխնոլոգիա, որի շնորհիվ iPhone-ը դիմացի տեսախցիկի միջոցով կճանաչի օգտատիրոջ դեմքը և կհամեմատի այն սմարթֆոնի հիշողությունում առկա լուսանկարների հետ։ KGI Securities-ի փորձագետները չեն բացառում, որ սմարթֆոնը կարող է ունենալ նաև մատնահետքի օպտիկական սկաներ, որը տեղակայված կլինի էկրանի տակ և այպիսով ավելորդ տեղ չի զբաղեցնի կորպուսի դիմային հատվածում։