Samsung-ը հայտնել է Galaxy Note 7-երի պայթյունի պատճառը

Samsung-ը հայտնել է Galaxy Note 7-երի պայթյունի պատճառը

Սեուլում գտնվող Samsung կորպորացիայի շտաբ-բնակարանում կայացել է մամլո ասուլիս, որի ընթացքում անվանվել են Galaxy Note 7 սմարթֆոնների ինքնաբռնկման պատճառները։ Այս մասին ասվում է ընկերության հաղորդագրությունում։ Samsung-ում հայտարարել են, որ ընկերությունն իր վրա պատասխանատվություն է վերցնում այն բանի համար, որ չի կարողացել պարզել ու վերացնել հնարավոր խնդիրները մինչ այն, երբ Galaxy Note 7-ը վաճառքի է հանվել։ Galaxy Note 7-երը վաճառքի են դուրս բերվել 2016 թվականի օգոստոսին։ Երկու ամիս անց՝ դրանց ինքնաբռնկման բազմաթիվ դեպքերից հետո, կորպորացիան սկզբում դադարեցրել է վաճառքը, այնուհետև լիովին դադարեցրել արտադրությունը։ Ընկերության ինժեներներն անկախ կազմակերպությունների մասնագետների հետ հետազոտել են ավելի քան 200 հազար սարք և 30 հազար մարտկոց՝ պարզելու ինքնաբռնկման պատճառը։ Հետաքննության ընթացքում պարզվել է, որ անսարքությունները կարող էին առաջ գալ մարտկոցների և սարքերի հավաքման տեխնոլոգիական գործընթացի սխալ նախագծման հետևանքով։