Հանցավորության աճը ոստիկանության վատ աշխատանքի հետևանք է

Օրերս տեղի է ունեցել ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստը, որի ընթացքում ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը հայտարարել է, որ ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ ոստիկանությունը պետք է լինի անթերի և ամենակազմակերպված կառույցը և որ իրենք այդ գործում ունեն լավ փորձ: Փաստաբան Երվանդ Վարոյանն «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում, անդրադառնալով ոստիկանապետի այս հայտարարությանը նշեց. «Նախ ոստիկանությունը միշտ պետք է լինի անթերի, բացի դրանից՝ ընտրական գործընթացին լավագույն օժանդակությունը ոստիկանության կողմից կլինի այն, որ այդ գործընթացին ընդհանրապես չխառնվի ոստիկանությունը որևէ կերպ, որովհետև ոստիկանությունն ուժային կառույց է, և ընտրական պրոցեսին առնչություն պետք է ունենա այնքանով, ինչքանով որ հարկ կա հասարակական կարգ պահպանել ընտրատեղամասերում և բացահայտել ընտրությունների հետ կապված հանցագործությունների դեպքերը. ուրիշ անելիք չունի: Ոստիկանությունը պետք է որ լինի ապաքաղաքական ուժ և քաղաքական պրոցեսներից դուրս: Ես չեմ հիշում մի դեպք, որ, օրինակ, որևէ ընտրատեղամասի մոտ երբ ինչ-որ միկրոավտոբուսում ընտրակաշառք է բաժանվում, նրանց ոստիկան մոտեցած լինի: Եթե դա է լավ փորձը, ես այդ կարծիքը չեմ կիսում, նրանց գործառույթը ընտրական պրոցեսի հետ կապված հանացագործությունների բացահայտումն ու կանխումն է, ինչը իրենք, իմ համոզմամբ, չեն արել և մոտ ապագայում չեն էլ անելու»: Մանրմասները՝ տեսանյութում: