Մոուրինյոն կրակն է ընկել Պոգբայի ձեռքը. Ինչպե՞ս կարգավորել կիսապաշտպանական օղակը

Մոուրինյոն կրակն է ընկել Պոգբայի ձեռքը. Ինչպե՞ս կարգավորել կիսապաշտպանական օղակը

Անգլիայի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրում Մանչեսթեր Յունայթեդին հյուրընկալվելիս չհաջողվեց առավելության հասնել Սթոք Սիթիի նկատմամբ: Հյուրերի գրոհներում բացակայում էր սրությունը, թեև Յունայթեդը ավելի շատ էր տիրում գնդակին: Սթոք Սիթիի գլխավոր մարզիչ Մարկ Հյուզին հաջողվեց տակտիկական առումով հաղթել Ժոզո Մոուրինյոյին և եթե չլիներ Ռունիի տպավորիչ գոլը դաշտի տերերը կարծում ենք արժանի հաղթանակ կտոնեին: Ինչպես նախորդ տուրում Լիվերպուլի հետ մրցավեճում, այս անգամ ևս Մանչեսթերը խնդիրներ ունեցավ առաջին կեսում, ինչից կարելի է եզրակացնել, որ Մոուրինյոյի մեկնակային կազմը կրկին անգամ չարդարացրեց իրեն: Չնայած որ Պրեմիեր լիգայում արդեն երկրորդ շրջանն է, այդուհանդերձ Մոուրինյոյին դեռևս չի հաջողվել կարգավորել խնդիրը, որը կապված է կենտրոնական խաղային օղակի հետ: Հերթական անգամ անհաջող խաղաց Պոլ Պոգբան: Այնպիսի տպավորություն է, որ Մոուրինյոն կրակն է ընկել ֆրանսիացի կիսապաշտպանի ձեռքը: Մրցաշրջանի մեկնակրից առաջ Մոուրնյոյի հորդորով Յունայթեդը ռեկորդ սահմանելով 120 միլիոն եվրո վճարեց Պոգբայի համար: Մոուրինյոն վստահ էր, որ Պոգբան դառնալով թիմի դիրիժորը ամուր կապ կստեղծի կիսապաշտպանության և մասնավորապես հարձակման գծի միջև: Ինչ խոսք Պոգբան բարձրակարգ կիսապաշտպան է, սակայն նրա խաղը Անգլիայի Պրեմիեր լիգայում չի ստացվում: Պոգբան դեռևս խաղում է իտալական ֆուտբոլ ինչը դրսևորվում է գնդակը երկար պահելով, չարդարացված դրիբլինգով: Դա կոտրում է խաղային մեխանիզմը: Երբ Հենրիխ Մխիթարյանը Մանչեսթեր Սիթիի դեմ սկզբունքային խաղում ոչ այնքան հաջող գործեց Մոուրինյոն հայ ֆուտբոլիստին դուրս թողեց ոչ միայն մեկնարկային կազմից այլև հայտացուցակից: Լինելով մեծ պրոֆեսիոնալ և վարպետ՝ Մխիթարյանը կարճ ժամանակահատվածում ապացուցեց, որ կարող է լինել Յունայթեդի կարևորագույն մասնիկը դառնալով թիմի առաջատարներից մեկը: Ինչն է խանգարում Մոուրինյոյին նույն կերպ վարվել նաև Պոգբայի հետ: Վերջինս կոպիտ ասաց փչացնելով թիմի խաղը՝ նույնիսկ չի փոխարինվում և ձեռք է բերել անձեռնմխելի ֆուտբոլիստի կարգավիճակ: Կարծես սովորական երևույթ է դարձել, որ Պոգբայի անփույթ գործողությունների հետևանքով կրկնակի անգամ շատ է աշխատում հենակետային կիսապաշտպան Էրերան, ինչու չէ նաև Մխիթարյանը և Իբրահիմովիչը: Վաղուց հասունացել է այն պահը, որ Մոուրինյոն փորձի խաղը կառուցել առանց Պոգբայի: Անփոխարինելի ֆուտբոլիստներ չկան: Մոուրինյոն իր տրամադրության տակ ունի Մխիթարյանի և Մատայի պես կիսապաշտպանների, որոնք կարող են խաղալ թե կենտրոնում, թե եզրերում: Խնդրի լուծման համար կան բազմաթիվ տարբերակներ և Մոուրինյոյի պես մասնագետը պարտավոր է դրանք իրագործելու: Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, ով Սթոք Սիթիի դեմ խաղի օրը նշում էր 28-րդ տարեդարձը հերթական անգամ իր բարձրության վրա էր: Հասկանալ է պետք, որ Անգլիայում բավական դժվար է միայնակ բեկելու խաղի ընթացքը: Էրերային օգնելու համար Մատան ստիպված էր ավելի խորքից գործել և փաստացի Մխիթարյանը պատշաճ աջակցություն չէր ստանում մյուս կիսապաշտպաններից: Հերթական անգամ համոզվեցինք, որ մեր ֆուտբոլին փոխարինած Լինգարդը դեռևս պատրաստ չէ խաղալու Մանչեսթերում: Նրա խաղային ձեռագիրը ըմբռնելը բավական դժվար է: Կենտրոնի թույլ լինելու հետևանքով խաղից կտրված էր նաև Զլատան Իբրահիմովիչը: Վերջինիս տարիքը չի ներում որպեսզի 90 րոպե շարունակ ետ և առաջ տեղաշարժվի հարձակման գծի ողջ բեռը վերցնելով իր ուսերին: 23-րդ տուրում Մանչեսթեր Յունայթեդը փետվարի 1-ին սեփական հարկի տակ ընդունելու է Հալ Սիթիին: Մինչ այդ, հունվարի 26-ին Մոուրինյոի թիմը Անգլիայի Լիգայի գավաթի կիսաեզրափակչի պատասխան հանդիպումը կանցկացի նույն Հալլ Սիթիի հետ նրա իսկ հարկի տակ: Հունվարի 29-ին էլ Յունայթեդը Անգլիայի գավաթի 1/32-րդ եզրափակչի պատասխան խաղում կմրցի Ռեդինգի հետ: Գավաթային այս երկու հանդիպումերը Մոուրինյոյի համար լավ առիթ են փորձարկումներ անելու և առկա խնդիրը լուծելու համար: Հիշեցնենք, որ գավաթային առաջին խաղերում Յունայթեդը Հալին հաղթել էր 2:0, իսկ Ռեդինգին 4:0 հաշվով: