Հակադարձում Վովա Գասպարյանին՝ ընտրություններին ոստիկանությունը չի կարող լինել անթերի

Օրերս տեղի է ունեցել ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստը, որի ընթացքում ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը հայտարարել է, որ ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ ոստիկանությունը պետք է լինի անթերի և ամենակազմակերպված կառույցը և որ իրենք այդ գործում ունեն լավ փորձ: «Ընտրությունը քոնն» է ՀԿ նախագահ Հարություն Համբարձումյանն «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում, անդրադառնալով ոստիկանապետի այս հայտարարությանը նշեց. «Լավ փորձ ասելով՝ գտնում եմ, նկատի է առնված այն, որ տեղամասերում ոստիկանները հերթապահում են: Նրանք պատասխանատու են նաև նրա համար, որ տեղամասի մոտ՝ 50մ շառավղով մարդիկ չհավաքվեն և կուտակումներ չառաջացնեն»: Հ. Համբարձումյանի խոսքով՝ նախկինում ոստիկանները շատ էին խառնվում ընտրական գործընթացին, հետաքրքրվում էին և ակտիվ գործունեություն էին ծավալում: «Պարոն Գասպարյանն ասում է անթերի, բայց անթերի հնարավոր չի լինել»:   Մանրամասները՝ տեսանյութում: