Apple-ը որոշել է հրաժարվել Touch ID-ից

Apple-ը որոշել է հրաժարվել Touch ID-ից

Ամերիկյան Apple ընկերությունը մտադիր է հրաժարվել iPhone-ի և iPad-ի տերերի կենսաչափական նույնականացման Touch ID տեխնոլոգիայից: Սակայն առայժմ ընկերությունը մշակում է նույնականացման ավելի ինովացիոն համակարգ, հայտնում է mignews.com-ը: KGI Securities-ի վերլուծաբան Մին-Չի Կուոյի խոսքով՝ այս տարի մատնահետքերի ֆիրմային սքաները դեռևս կօգտագործվի: Բայց շուտով Apple-ը կավարտի ըստ դեմքի օգտատիրոջը նույնականացնելու համակարգի մշակումը: Իհարկե, այդ համակարագը նորույթ չէ, ըկերությունը դեռ բանակցում է այդ տեխնոլոգիայի մշակողների հետ: Այնպես որ, հաջորդ վերանայումների ժամանակ Apple-ը ծրագրում է ամբողջովին հրաժարվել մատնահետքերի ֆիրմային սքաներից: