Ուեյն Ռունին դարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» պատմության լավագույն ռմբարկուն

Ուեյն Ռունին դարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» պատմության լավագույն ռմբարկուն

Հունվարի 21-ին հարձակվող Ուեյն Ռունին դարձել է «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի պատմության մեջ լավագույն ռմբարկուն: Նա գերազանցել է 40 տարի անփոփոխ մնացած ռեկորդը, հայտնում է uapress.info-ն: Ռունին մտել է ակումբի պատմության մեջ, երբ Անգլիայի պրեմիեր-լիգայի 22-րդ տուրի խաղի 93-րդ րոպեին գոլ է խփել «Սթոք Սիթիի» դարպասը: Այդ գնդակը դարձել է 250-րդը խաղացողի համար «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում: Նախկին ռեկորդը պատկանում էր ակումբի լեգենդ Բոբի Չարլթոնին, որն ակումբի կազմում հանդես է եկել 1959-1973 թթ. և 249 գոլ է խփել: Նա արդեն հասցրել է հայտարարել, որ ուրախ է Ռունիի համար: «Ես կստեի, եթե ասեի, որ հիասթափված չեմ իմ ռեկորդի կորստից: Սակայն կարող եմ ազնվորեն հայտարարել, որ ուրախ եմ Ուեյնի համար»,- ասել է Չարլթոնը: Ռունին նշել է, որ ինքը շատ հպարտ է այդ ձեռքբերման համար և նրանով, որ «Մանչեսթեր Յունայթեդում» է խաղում: «Սա ինձ համար շատ բան է նշանակում, սա մեծ պատիվ է, ու ես շատ հպարտ եմ: Դժվար է ռեկորդից լիակատար բավարարվածություն զգալ խաղի արդյունքի պատճառով, բայց ինձ համար սա շատ մեծ պատիվ է: Նույնիսկ չէի մտածում այսպիսի ձեռքբերման մասին, երբ «Մանչեսթեր Յունայթեդ» էի տեղափոխվում: Հուսով եմ՝ առջևում դեռ շատ կան»,- մկնաբանել է Ռունին իր ձեռքբերումը: