«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ և «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ ստորագրեցին համագործակցության համաձայնագիր

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ և «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ ստորագրեցին համագործակցության համաձայնագիր

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ և «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ ս.թ. հունվարի 19-ին ստորագրեցին համագործակցության համաձայնագիր: Համաձայնագրի նպատակն էհետաձգված վճարման պայմանով արտահանումների դեպքում առավել բարենպաստ պայմաններ ստեղծել ՀՀ ռեզիդենտ արտահանողների համար՝վերջիններիս պարզեցված ընթացակարգերով տրամադրելով անգրավ ֆինանսական միջոցներ՝ որպես ապահովվածություն ունենալով «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ ապահովագրության վկայագրերը։ Համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի արտահանողների համար. մասնավորապես հնարավորություն կընձեռվի առավել արդյունավետ կառավարել շրջանառու կապիտալը արտահանմանը հաջորդող վճարման փուլում, ինչպես նաև ավելացնել արտադրության ևարտահանման ծավալները։ Լինելով ապահովագրված օտարերկրյա գնորդների չվճարման ռիսկից՝ արտահանողները հնարավորություն կստանան նաև բացահայտել նոր շուկաներ: Համատեղ մատուցվող ծառայությունների շրջանակներում ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ն առաջարկում է հատուկ շահավետ պայմաններով վարկատեսակ արտահանմամբ զբաղվող ընկերությունների համար։ Վարկը տրամադրվում է սկսած 7% տարեկան տոկոսադրույքից ԱՄՆ դոլարով կամ եվրոյով, իսկ որպես ապահովվածություն վարկառուն ներկայացնում «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ կողմից տրված առևտրային վարկի ապահովագրության վկայագիրը։ Վարկի տրամադրման միջնորդավճարներ չեն գանձվում: